|
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ![]() ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը (09.05.-15.05.2022թ.): 16-05-2022 2022 թվականի մայիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 582 զանգ, որից 521-ը ճանաչողական բնույթի:
![]() Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին։ 15-05-2022 ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, ոստիկանության և ԱՀ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։
![]() Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ,անհետացած՝ Օլգա Սանիկովային գտնելու նպատակով: 13-05-2022 Մայիսի 11-ին ժամը 10:50-ին ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար մայոր Մհեր Ղուկասյանի ղեկավարությամբ մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` 09.05.2022թ ժամը 16:00-ի սահմաններում գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սանիկովային (ծնված. 1975թ, բնակվում է Ստեփանակերտ քաղաքում ) որոնելու նպատակով:
![]() Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին 12-05-2022 Մայիսի 10-ին ժամը 20:57-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ![]() Մայիսի 19-ին ժամը 11:50-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, Մարտակերտ քաղաքի Գ.Նդեհի 5 բն 1 հասցեում օձ է հայտնաբերվել, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: ![]() ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և հրշեջ-փրկարար մասի անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, մասնագիտական գիտելիքների ու գործնական ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 17-ից 20-ը ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների անձնակազմը ներգարվվել է դաշտային ուսումնավարժությունների:
|
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԱրտակարգ ալիք - 13612-05-2022
|