ՀայերենEnglishРусский

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Տնօրենի ուղերձը

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
 Կյանքն այսօր զարգանում է խելահեղ տեմպերով` արդեն առկա վտանգներին ավելացնելով նորերը: Առանց շրջապատող աշխարհի մասին սպառիչ տեղեկատվության, մարդը կորցնում է ապահովության, հանգամանքները ղեկավարելի դարձնելու և ինքնավստահության զգացումները: Այս հանգամանքն առավել կարևորվում է արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ տեղեկատվության պակասը և գիտելիքների ոչ բավարար մակարդակը կարող են մարդկային կյանքեր արժենալ:

  Բնական ու տեխնածին, համաճարակային ու էկոլոգիական աղետների իրական հավանականությունը, ինչպես նաև բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների ոչ պատշաճ իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին անհրաժեշտություն է ստեղծել ունենալ ինտերնետային կայք, որը բնակչության ամենալայն խավերի համար ճանաչողական, տեղեկատվական, ուսուցողական ու խորհրդատվական դաշտ կապահովի և կնպաստի արտակարգ իրավիճակներին դիմակայելու` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների և բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
  Այցելելով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայք, դուք կտեղեկանաք, թե ինչ դեպքեր են տեղի ունենում մեր հանրապետությունում, ինչ են անում կառավարման մարմինները, ինչ պլաններ ու ծրագրեր ունեն, կիմանաք արտակարգ իրավիճակների դեպքում Ձեր անելիքների ու վարքականոնների մասին, կկարողանաք գնահատել մեր հանրապետությանը սպառնացող վտանգներն ու դրանց ռիսկերը, կծանոթանաք առօրյա կյանքում հաճախ հանդիպող դեպքերի առաջին նախաբժշկական օգնության հիմունքներին ու էլի շատ այլ օգտակար ուսուցողական և ճանաչողական նյութերի: Մի խոսքով, դուք այստեղ կգտնեք յուրաքանչյուրի համար անհրաժեշտ այն տեղեկատվությունը, որն անպայման կօգնի Ձեզ և Ձեր մերձավորներին արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում դիմելու ճիշտ գործողությունների: