ՀայերենEnglishРусский

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Կենսագրություն

ՄԵԽԱԿ ԱԼԵՔՍԵՅԻ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ


                               

Կենսագրական տվյալներ.

Ծնվել է 1982թ., հունիսի 19, ք.Ստեփանակերտում:

 

Կրթություն.

1989-1999թթ. սովորել է ք.Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցում:

2002թ. ընդունվել և 2007թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժինը:

2008-2010թթ. սովորել է ՌԴ ԱԻՆ քաղպաշտպանության ակադեմիայում:

 

Ծառայությունը ԱՀ ՊԲ-ում.

2000-2002թթ ժամկետային պարտադիր ծառայության է անցել ՊԲ շարքերում:

 

Աշխատանքային գործունեություն.

2003թ. աշխատանքի է անցել ԱՀ ԱԻՊԾ-ում (նախկինում՝ ԱԻՎ), որպես փրկարար:

2005թ. նշանակվել է ջոկի հրամանատար: 2010-ին՝ խմբի հրամանատար:

2011թ. նշանակվել է Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար:

2020թ. հունիսի 2-ին նշանակվել է փրկարար ուժերի վարչության պետ: Նույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ԱԻՊԾ տնօրենի հրամանագրով, նշանակվել է տնօրենի տեղակալ:

2021թ. ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն:

 

Ծառայողական կոչումը.

Գնդապետ

 

Անձնական տվյալներ.

Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած, ունի երկու որդի, մեկ դուստր:

Պետական պարգևներ.

2012թ. պարգևատրվել է «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով:

2014թ. ԱՀ վարչապետի կողմից պարգևատրվել է  «Վարչապետի հուշամեդալ»-ով:

2016թ. ԱՀ նախագահի կողմից, մասնագիտական տոնի կապակցությամբ, պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

2016թ. ՀՀ ՊՆ կոմից պարգևատրվել է  «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

2017թ. ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է  «Անվեհեր փրկարար» գերատեսչական մեդալով:

2020թ. ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: