ԾառայությունՄեր պատմությունը
ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման պատմությունը
1990թ. մայիսի 24-ին ԼՂԻՄ մարզգործկոմի որոշմամբ ստեղծվեց «Արցախ» փրկարար ծառայությունը, որի հիման վրա 1995թ. ԼՂՀ կարավարության որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների վարչությունը:
Լեռնային Ղարաբաղում փրկարար ծառայության ստեղծման գաղափարը հասունացավ 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո, որը պատճառ դարձավ տասնյակ հազարավոր զոհերի և վիթխարի ավերածությունների՝ ծանր վիշտ պատճառելով ողջ հայ ժողովրդին: Թերևս պակաս ծանր չէր արցախցիների վիճակը, որոնք առաջին քայլերն էին անում ազգային ազատագրական պայքարի դժվարին ճանապարհին: Արցախցիներից կազմավորված կամավորական խմբերը առաջիններից մեկն էին, որոնք հասան աղետի գոտի: Տասնութ օր ու գիշեր աշխատելով արտերկրից ժամանած արհեստավարժ փրկարարների հետ միասին՝ արցախցիները իրենց համեստ ավանդը ներդրեցին երկրաշարժի հետևանքների վերացման գործում՝ ձեռք բերելով փրկարարական աշխատանքների գործնական փորձ:
Աղետի գոտուց վերադառնալուց անմիջապես հետո Ասլան Գրիգորյանը ձեռնամուխ է լինում Արցախում փրկարար ծառայության ստեղծմանը, որը մինչև 1990թ. գործում էր հասարարակական հիմունքներով:
1991թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո Ադրբեջանի կողմից սկսվեցին խաղաղ բնակավայրերի հռթիռահրետակոծությունները: Ամենուրեք զգացվում էր փրկարարների կարիքը: Երբ Շուշիում տեղադրված «Գրադ» կայանքներից հաճախակի հրթիռակոծվում էր մայրաքաղաք Ստեփանակերտը՝ փլատակների վերածելով շենքերն ու շինությունները, փրկարարները առաջիններից էին օգնության հասնում՝ փլատակներից հանելով տուժածներին՝ տեղում ցուցաբերելով առաջին բուժօգնություն:
1992թ. հունվարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ակտիվ ռազմագործողությունները, «Արցախ» փրկարար ծառայության անդամներից կազմավորվեց մարտական ջոկատ, որն անցավ ինքնապաշտպանական ուժերի ենթակայության տակ: Փրկարարների մի խումբ էլ փրկարարա-որոնողական աշխատանքներ էր իրակակացնում մայրաքաղաքի ռմբահարումներից հետո: Մարդկային կյանքեր փրկելու համար աննկարագրելի տոկոնություն և համարձակություն են ցուցաբերել փրկարարները՝ ռազմագործողություների առաջավոր գծից և փլատակներից դուրս բերելով հազարավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների:
Պատերազմի տարիններին արտերկրի մի շարք երկրների փրկարարական ծառայությունների ներակայացուցիչներ ժամանել են Արցախ՝ ծանոթանալու և ուսանելու ռազմագործողություններին զուգընթաց իրականացվող փրկարարական աշխատանքներին, որը նորույթ էր և նմանատիպ փորձ համաշխարհային փրկարարական պրակտիկայում մինչև այդ գոյություն չուներ:
1993թ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանագրով հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբի ֆունկցիաները դրվեցին «Արցախ» հանրապետական փրկարար ծառայության վրա: 1995թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ «Արցախ» հանրապետական փրկարար ծառայության և քաղպաշտպանության շտաբի հիման վրա ստեղծվեց ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչությունը:
Առաջին պատերազմից հետո փրկարարների որոկավորման կատարելագործման, արտակարգ իրավիճակներում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու բնակչության պաշտպանվածության մակարդակի բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպվում են տարբեր թեմաներով ուսումնավարժական միջոցարումներ:
Ելնելով բնակչության պաշտպանության անվտանգության միասնական համակարգ ստեղծելու նպատակից, 2001թ. մարտին ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների վարչությանն է միացվել հրդեհային պահպանության ծառայությունը:
2007 թվականի հունվարի 15-ին, ԼՂՀ կառավարությամբ որոմամբ, ԱԻՎ-ը վերանվանվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:
2020 թվականի պատերազմի ողջ ընթացքում, ԱԻ պետական ծառայության փրկարարներն իրական հերոսություն են դրսևորել: Շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ժամանակ նրանք կատարել են ինչպես թիկունքային հումանիտար առաքելություն, այնպես էլ ռազմաճակատից տարհանել զոհված զինծառայողների մարմիններն ու վիրավորում ստացած զինծառայողներին: Այս ամենից բացի հրետակոծվող բնակավայրերում իրականացրել են վթարափրկարարական և որոնողափրկարարական աշխատանքներ, որի արդյունքում փրկվել են հարյուրավոր կյանքեր: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և հրշեջ փրկարարների աշխատանքին զուգահեռ, սակրավորական խմբերը չպայթած՝ կյանքի համար վտանգ հանդիսացող զենք-զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ իրականացրել են հետախուզական աշխատանքեր, մաքրել հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից:
Հետպատերազմյան մարտահրավերներին դիմակայելու համար ԱԻՊԾ-ն իրացրել է ողջ ներուժն ու գործիքակազմը: 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարների գործուն մասնակցությամբ սկսվել է զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր իրականացված աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր գործունեության շնորհիվ վաղուց արժանացել է նաև միջազգային ճանաչման: Մեր փրկարարները բազմիցս մասնակցել են տարամասշտաբ միջազգային ուսումնավարժությունների և սիմպոզիումների՝ իրենց արհեստավարժությամբ արժանանալով հեղինակավոր միջազգային փրկարարական կազմակերպությունների բարձր գնահատականին՝ բազմիցս պարգևատրվելով մեդալներով և պատվոգրերով:
2000 թվականից ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փրկարարների միջազգային կոնֆեդերացիայի լիիրավ անդամ է:
2021 թվականի հունվարի 26-ին ԱՀ Նախագահի հրամանագրով ԱԻ պետական ծառայությունը և ոստիկանությունը միավորվել են Ներքին գործերի նախարարության կառուցվածքում: