ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ Նախագահը ներկայացրել է նորանշանակ տնօրեն Կարեն Սարգսյանին

26-09-2017


Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

***

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում:
Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից:

***

Նույն օրը Նախագահը արտակարգ իրավիճակների պետական ծառայության վարչական շենքում հանդիպել է անձնակազմին և ներկայացրել նորանշանակ տնօրեն Կարեն Սարգսյանին:Բակո Սահակյանը բարձր է գնահատել նախկին տնօրեն Կոմիտաս Կարապետյանի կատարած աշխատանքը` նրան մաղթելով հետագա հաջողություններ:
Արցախի Հանրապետության Նախագահը համոզմունք է հայտնել,որ Կարեն Սարգսյանը կշարունակի զարգացնել ծառայության հաջողություններն ու ձեռքբերումները: