ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.10.2017 Թ. Ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.10.2017Թ. Ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-10-2017


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

         

Հոկտեմբերի 10-ին ժամը 09:47-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Իվանյան  համայնքում գտնվող «Դոմինիկ Սիստեմ» ՓԲԸ -ի տարածքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր  հակատանկային նռնակ ՊԳ-7: Ասկերանի ՇԱԻ բաժնի պետը մեկնել է նշված վայր և իրականացրել պայթյուն` 460 գր տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:
       

Կենցաղային  պատահար

 

Հոկտեմբերի 10-ին ժամը 11:29-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իսակովի  8բ  բն. 46 հասցեում  փակվել է բնակարանի  մուտքի դուռը, անհրաժեշտ է  փրկարարների  օգնությունը:  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: