ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.10.2017թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.10.2017թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-10-2017


Զինամթերքի հայտնաբերում և պահեստավորում

 

 

Հոկտեմբերի 11-ին ժամը 09:38-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ համայնքի տարածքում հայտնաբերվել է զինամթերք՝ մեկ միավոր (ՀԱՆ-17) նռնակ: Տիգրանավանի ՀՓՋ-ից Քաշաթաղի շրջանի սակրավորը մեկնել է նշված վայր և զինամթերքը տեղափոխել Տիգրանավանի ՀՓՋ-ի տարածք պահեստավորման նպատակով:
 

Կենցաղային  պատահարներ

 

 

Հոկտեմբերի 11-ին ժամը 11:39-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 76 շենք բն. 17 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:
 

***

Հոկտեմբերի 11-ին ժամը 11:39-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարոյան 5 շենք բն. 9 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Հոկտեմբերի 12-ին ժամը 08:25-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Իսակովի 2բ շենքի մուտքը շուն է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և շանը տեղափոխել անվտանգ տարածք: