ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ԱԻՊԾ-ն համալրվել է նոր ավտոմեքենաներով

01-11-2017


ԱՀ ԱԻՊԾ-ն համալրվել է նոր ավտոմեքենաներով


Շարունակվում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների ծառայության որակի բարձրացմանն ուղղված նախագծերը: Հերթական բարեգործությունն ուղղված էր ծառայության նյութատեխնիկական բազայի արդիականացմանն ու թարմացմանը, որը հանդիսանում է համակարգում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններից: Այդ շրջանակներում ձեռք բերված հերթական մեքենաները համալրեցին ԱԻՊԾ ավտոպարկը:

Ուկրաինաբնակ մեր հայրենակից, բարերար Արթուր Ալոյանը ծառայությանը նվիրաբերեց 12 600 000 դրամ ընդհանուր արժողությամբ 2 «ՈՒԱԶ» մակնիշի վագոն-ավտոբուս: Ավելի քան 6 միլիոն դրամ արժողությամբ ևս 1 «ՈՒԱԶ» մակնիշի բեռնաուղևորատար էլ նվիրաբերել է բարերար Աշոտ Շահմուրադյանը:Նոր ավտոմեքենաների բանալիները ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը հանձնեց ծառայության նյութատեխնիկական ապահովման ու պետական ռեզերվների վարչությանը և Շահումյանի ու Շուշիի շրջանների արտակարգ իրավիճակների բաժիններին:

Ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով բարերարներին, անձնակազմին հավաստիացրեց, որ բարեգործությունները շարունակական բնույթ են կրելու, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը:

Ավտոմեքենաների նշված շրջանային բաժիններին տրամադրելու հիմնական նպատակը Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհների սպասարկումն և անվտանգության ապահովման բարձրացումն է և առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքելու հանգամանքը:

Գերատեսչության ղեկավար Կարեն Սարգսյանի կողմից մեր հայրենակիցները արժանացել են շնորհակալագրերի: