ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

«Պատանի փրկարար» մրցույթում հաղթեց Ստեփանակերտի N 12 դպրոցի թիմը

02-11-2017


Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների միջև պատանի փրկարարների մրցույթի քաղաքային փուլը:


Մրցույթին մասնակցել են մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների (բացի 8-րդ և 11-րդ) մինչև 14 տարեկան երեխաներից կազմված 5 հոգանոց թիմերը:


Մրցույթը խթանում է աշակերտների մոտ ֆիզիկական կոփվածության տարածումը, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքը և ստեղծված իրավիճակում փոխհամագործակցության շնորհիվ ճիշտ ճանապարհ գտնելու կարողությունները:


Այն նպաստում է նաև, որ երեխաները սովորեն, թե ինչպես պետք է գործել բնածին և մարդածին աղետների ժամանակ:


«Պատանի փրկարար» մրցույթի արդյունքները հայտնի դարձան նոյեմբերի 2-ին: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ստեփանակերտի N 12, N 2 և N 10 դպրոցների թիմերը, որոնք նաև արժանացան թանկարժեք նվերների և պատվոգրերի:


«Լավագույն պատանի փրկրարար» ճանաչվեց Ստեփանակերտի N 2 դպրոցի աշակերտ Անդրեյ Մարգարյանը: