ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինը կունենա ժամանակակից շենքային պայմաններ ու սարքավորումներ

08-11-2017


Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը և Մոսկվայում գործող «Լուսինե» շինարարական-վերականգնողական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը գործընկերների հետ երեկ այցելել են Մարտակերտի շրջանի ԱԻ բաժին, ծանոթացել անձնակազմի հետ, վերջիններիս աշխատանքային պայմաններին և բաժնի նյութատեխնիկական բազային:

 
ԱԻՊԾ տնօրենը և ռուսաստանաբնակ բարերարը տեղում պլանավորեցին հետագա անելիքները, որոնք ուղղված են բաժնի աշխատակիցների համար ապահով ու բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը:


 
 
Բարերար Սամվել Սարգսյանի աջակցությամբ առաջիկայում Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հին շենքի տարածքում կսկսվեն շինարարական աշխատանքներ:
 
«Մենք կոնկրետ առաքելությամբ ենք եկել Արցախ: Պատրաստվում ենք ԱԻՊԾ  շենք-շինությունները ժամանակակից տեսքի բերել: Առաջիկայում համապատասխան նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի լինելու դեպքում կարող ենք սկսել և ամբողջովին վերազինել, վերակառուցել այն շենքը, որտեղ այսօր Մարտակերտի շրջանի փրկարարներն իրականացնում են իրենց ծառայությունը»,- ասաց Ս. Սարգսյանը:

 
Բարերարը տեղեկացրեց, որ նշված աշխատանքներից հետո ծառայությունը կվերազինվի նաև կապի արդիական միջոցներով: