ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մարտակերտ-Վարդենիս մայրուղու քարաթափման վտանգ սպառնացող հատվածներում աշխատանքները շարունակվում են

10-11-2017


Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներից և հրշեջ-փրկարարներից կազմված 20 հոգանոց խումբը նոյեմբերի 8-ից  Մարտակերտ-Վարդենիս մայրուղու քարաթափման վտանգ սպառնացող հատվածներում իրականացնում են կանխարգելման և վթարավերականգնողական աշխատանքներ:

 
Աշխատանքներում ներգրավված են նաև  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:



 
Քարաթափման աշխատանքներն իրականացվում են մայրուղու ճանապարհամերձ 12 տեղամասերում: Այս պահի դրությամբ նշված տեղամասերից մի քանիսում քարաթափման վտանգը վերացվել է. աշխատանքները շարունակվում են:

 
Մարտակերտ-Վարդենիս մայրուղու  երթևեկությունը կանոնակարգում է ԱՀ ճանապարհային ոստիկանությունը: