ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱԻՊԾ-ն բարերարի նվիրատվությամբ համալրվեց նոր սարքավորումներով

10-11-2017


Արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան շարունակաբար հարստանում է: Այդ ուղղությամբ գերատեսչությունում իրականացվում են մի շարք ծրագրեր, թե պետբյուջեի, թե բարերարների նվիրատվությունների հաշվին:

Այդ շրջանակներում այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն ընդունել է բարերար, «Դոմինիկ Սիսթեմ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Սարգսյանին:

Բարերարը ծառայությանն է նվիրաբերել փրկարարաորոնողական, անտառային հրդեհների օջախների հայտնաբերման և այլ փրկարարական աշխատանքների համար նախատեսված թռչող սարք, ինչպես նաև հատուկ հզորության 2 համակարգիչ՝ ավելի քան 2 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:

 

Դավիթ Սարգսյանն ասաց, որ հաշվի առնելով ծառայության դերը պետության կայուն զարգացման գործում՝ որոշել է նաև իր ներդրումն ունենալ գերատեսչության նյութատեխնիկական բազայի արդիականացման ու թարմացման գործում:

 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն իր հերթին  նշեց, որ հերթական բարեգործությունը ևս ուղղված է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և, որ բարեգործությունները շարունակական բնույթ են կրելու:

Գերատեսչության ղեկավար Կարեն Սարգսյանի կողմից բարերարն արժանացել է շնորհակալագրի: