ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Կարեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին

11-11-2017


Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը երեկ՝ նոյեմբերի 10-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար  Դրագոսլավ Բլաժևիչին: 



ԱԻՊԾ տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաքելության առաջիկա ծրագրերին:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ԼՂ-ում ԿԽՄԿ գրասենյակի համագործակցությունը կնպաստի 2 կառույցների գործունեության մակարդակի բարձրացմանը: