ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Քարաթափման վտանգը վերացվել է

13-11-2017


Քարաթափման վտանգը վերացվել է



Նոյեմբերի 8-ից Մարտակերտ-Վարդենիս մայրուղու քարաթափման վտանգ ներկայացնող տեղամասերում իրականացվող կանխարգելիչ և վթարափրկարարական աշխատանքները ավարտվել են:Նախատեսված 12 տեղամասերի փոխարեն աշխատանքները իրականացվել են 15 տեղամասերում, բոլոր հատվածներում քարաթափման վտանգը վերացվել է:Աշխատանքները համատեղ իրականացրել են ԱՀ   ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ  ստորաբաժանման փրկարարներից և հրշեջ-փրկարարներից և ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներից կազմված 20 հոգանոց խմբերը:





ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հրամանով Մարտակերտ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի քարաթափման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին գործնական և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար 1 հոգի պարգևատրվել է թանկարժեք նվերով,8-ը` Արցախի Հանրապետության  արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվոգրերով: