ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Արցախի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան

16-11-2017


ԱՀ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից տեղեկացրին, որ սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ստեփանակերտ քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության վրա), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ (Ադրբեջանի տարածքում):

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ։

Ստեփանակերտում երկրաշարժը զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ։

Արցախի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։