ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Վկայականների հանձնում առաջին օգնության դասընթացներն անցած դպրոցականներին

17-11-2017


Վկայականների հանձնում առաջին օգնության դասընթացներն անցած դպրոցականներին

Առաջին օգնությունն արտակարգ իրավիճակներում ձեռնարկվող գործողությունների համակարգ է,որի խնդիրն է օգնել տուժածին մինչև մասնագիտական օգնության ժամանումը:

Հոկտեմբերին ԱԻՊԾ առաջին օգնության հրահանգիչները հանրապետության շրջանների մի շարք համայնքների դպրոցներում կազմակերպել են առաջին օգնության դասընթացներ,որից հետո հաջող քննություն հանձնած մասնակիցները ստացել են համապատասխան վկայականներ:

Այսօր Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի առաջին օգնության դասընթացներն հաջող ավարտած մի խումբ աշակերտներ ստացան վկայականներ: