ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

05-12-2017


Ինչպես տեղեկացնում են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ դեկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության տարածքում կդիտվի ամպամածություն,  ցերեկը սպասվում են տեղումներ:

Քամին՝  հարավ-արևմտյան  3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը   գիշերը՝   0 +3,   ցերեկը՝  +5 +10:

Դեկտեմբերի   7-ին  հանրապետության ողջ տարածքում  սպասվում է ձյուն, 8-ի  ցերեկը՝ թույլ  ձյան տեսքով,  9-10-ը  առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի  7-10-ն աստիճանաբար  կնվազի 8-10 աստիճանով

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ցանկացած արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում կարող եք զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն շուրջօրյա գործող  հետևյալ անվճար բջջային  9-1-1,    1-1-2,   1-0-1 համարներով: