ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում

30-12-2017


Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճկների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր:

Համաձայն հրամանագրի` Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գնդապետի կոչում: