ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Կարեն Սարգսյանն ու Դավիթ Տոնոյանը շնորհավորել են ԱԻՊԾ աշխատակիցների Ամանորը

02-01-2018


Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հերթապահ ստորաբաժանումներում 2018 թվականի հունվարի 1-ին ժամը 01։00-ին հյուրերի պակաս չէր զգացվում։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը և ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այցելել են ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն, հրշեջ-փրկարարական մաս և Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում և շնորհավորել հերթապահություն իրականացնող աշխատակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել անփորձանք ծառայություն։
 
Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև հունվարի 1-ի առավոտյան։ ՀՀ ԱԻ նախարարը ԱԻՊԾ-ին անհատույց նվիրաբերեց 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, որոնք էլ ավելի կբարձրացնեն բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։
 
Ինչպես նաև բարերարների աջակցությամբ ԱԻՊԾ-ն ձեռք բերեց ամերիկյան արտադրության 2 գերժամանակակից հրշեջ մեքենա։