ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 09.02.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10.02.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-02-2018


Հրդեհ

 

 

Փետրվարի 9-ին ժամը 20:41-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի Մայիսի 9-ի 3-րդ նրբ. տուն 5 հասցեում  բռնկված  հրդեհի  մասին: Նախնական  տվյալներով  այրվում  է բնակելի տան տանիք: Մարտունու ՀՓՄ-ի  մեկ  մարտական  հաշվարկ  մեկնել  է դեպքի վայր:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, լիկվիդացվել` ժամը 21:25-ին:

Մասնակի այրվել է նշված հասցեի բնակիչ Վ.Դ.-ին պատկանող բնակելի տան պատշգամբում գտնվող հին պահարանը, եվրոպատուհանը և առաստաղի փայտե կոնստրուկցիաները մոտ 1,5 X 2մ:

 

 

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Փետրվարի 9-ին  ժամը  09:30-ին  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:10-ի  սահմաններում Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ Ս. Ա.-ն իր հողամասում աշխատելիս նույն շրջանի Նորշեն  համայնքի  տարածքում  հայտնաբերել   է  զինամթերք` նախնական  տվյալներով  երեք  միավոր հակահետևակային  ավիառումբ: Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել են դեպքի վայր և  իրականացրել երեք պայթյուն` 15 րոպե ընդմիջումներով՝ ընդհանուրը 2 կգ 100 գր տրոտիլ  էկվիվալենտ  հզորությամբ:  

 

Կենցաղային  պատահարներ

 

 

Փետրվարի 9-ին ժամը 13:35-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Վ.Վաղարշյան 32 բն. 4  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: