ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 21.02.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 22.02.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

22-02-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

 

Փետրվարի 21-ին  ժամը  09:33-ին  «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման  կազմակերպության դիսպետչերից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի բնակիչ Վ. Մ.-ն նույն համայնքի  տարածքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր նռնականետի նռնակ: Ասկերանի ՇԱԻԲ հրշեջ-սակրավորները մեկնել են դեպքի վայր: Տեղ հասնելուց և տարածքը զննելու ժամանակ սակրավորները հայտնաբերել են ևս երկու միավոր նռնականետի նռնակ: Իրականացվել է  պայթյուն 1 կգ  910 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ :

 

***

Փետրվարի 21-ին ժամը 09:33-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակիչ Ա. Դ.-ն նույն համայնքից 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր ականանետի ական, իսկ  նույն շրջանի  Վաղազին  համայնքի  բնակիչ Վ. Շ.-ն նույն  համայնքի  տարածքում  հայտնաբերել է  զինամթերք` նախնական  տվյալներով  մեկ միավոր չպարզված տիպի արկ: Քաշաթաղի ՇԱԻԲ հրշեջ-սակրավորները մեկնել են Միրիկ համայնքի տարածք: Տեղ հասնելուց սակրավորները կատարել են հետախուզական աշխատանք, և պարզվել է, որ Վաղազին համայնքի տարածքում հայտնաբերած զինամթերքը՝ БМ-21 տիպի «Град» կայանի պայթած արկ  է և իրենից վտանգ չի ներկայացնում:

 

Ավտոմեքենայի քարշակում

 

Փետրվարի 21-ին ժամը 09:40-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնի պետից տեղեկություն է ստացվել, որ Շահումյանի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները  մեկնել են Շահումյանի շրջանի Զուար համայնքի տարածք՝ անսարքության պատճառով ճանապարհին մնացած Գ. Ս.-ին (ՀՀ Գեղարքունիքի  մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ) պատկանող «Ջիպ-Դեել» մակնիշի ավտոմեքենան քարշակելու համար: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն :

 

Կենցաղային  պատահարներ

 

 

Փետրվարի 21-ին ժամը 09:35-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Վարանդա 1 բն. 35 հասցեից հիվանդ Ս.Ս.-ին «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր և իրականացրել հիվանդի տեղափոխումը:

***

Փետրվարի 21-ին ժամը 19:10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա.Մանուկյան 120 բն. 2  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը : ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: