ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 22.02.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 23.02.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23-02-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

 

Փետրվարի 22-ին ժամը 16:00-ին «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ից աշխատակցից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր ականանետի ական: ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է դեպքի վայր և իրականացրել 3 կգ 80 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:

 

Կենցաղային  պատահարներ

           

Փետրվարի 22-ին ժամը 10:14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 3Ա բն 13 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

***

Փետրվարի 22-ին ժամը 20:16-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ հիվանդ Յա. Ի.-ին Ստեփանակերտ քաղաքի Խարկովյան 18 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և իրականացրել հիվանդի տեղափոխումը:

***

           

Փետրվարի 23-ին ժամը 08:02-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ հիվանդ Լ. Կ.-ին Ստեփանակերտ քաղաքի Արզանյան 7 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և իրականացրել հիվանդի տեղափոխումը: