ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 25.02.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 26.02.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

26-02-2018


Բնածին պատահարներ

Հրդեհ           

     Փետրվարի 25-ին ժամը 15:47-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 15:48-ին ՓՈԻՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել` 17:30-ին:

                                                                                ***

     Փետրվարի 25-ին ժամը 15:49-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 15:50-ին ՓՈԻՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել  է  դեպքի վայր` տեղ է հասել ժամը 15:54-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել` 17:00-ին:

 

Կենցաղային  պատահարներ       

     Փետրվարի 26  ժամը  07:16-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ-ից  տեղեկություն  է  ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան  12  հասցեից   հիվանդ`  60-ամյա  Վ. Պ.-ին  «Հանրապետական  բժշկական կենտրոն»  ՓԲԸ  տեղափոխելու  համար  անհրաժեշտ  է  փրկարարների  օգնությունը:  Ժամը   07:19-ին  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: