ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ հանրակրթական դպրոցներում անց են կացվել ՔՊ միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

01-03-2018


Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցառումների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր:


ԱՀ քաղաքացիական պաշտպանության բնագավառում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամենօրյա գործունեության առանցքն են կազմում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների կատարումը և այդ կապակցությամբ միջոցառումների անցկացումը:


Այսօր քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրապետության հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվել «Դպրոցի անձնակազմի գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ» թեմայով:

 

Միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել օբյեկտի ՔՊ ղեկավար կազմի տեսական գիտելիքները օբյեկտային վարժանքների պլանավորման և անցկացման գործում, կատարելագործել աշակերտների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ:

 

ԱՀ քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը և ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, օրվա հետ կապված, այցելել են Ստեփանակերտի N 3 դպրոց և հետևել քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների ընթացքին: ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանը «բավարար» է գանհատել N 3 դպրոցում անցկացված օբյեկտային վարժանքը:

Քաղաքացիական բնակչության պաշտպանվածության հարցը առաջինը բարձրացվեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլի կողմից, ով 1931 թվականին Փարիզում հիմնեց Ժնևյան գոտիներ ասոցիացիան, որի նպատակն էր` առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել որոշակի կարգի քաղաքացիական բնակչություն:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: Մարտի 1-ը սահմանվեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: