ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 28.02.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 01.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01-03-2018


Բնածին պատահարներ

Հրդեհներ        

    Փետրվարի 28-ին ժամը 19:04-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի «թռչնի գլուխ» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է անտառ: Ժամը 19:05-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 19:23-ին: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ այրվում է չոր խոտատարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, լիկվիդացվել` ժամը 20:30-ին:

 

         

Կենցաղային  պատահարներ   

     Փետրվարի 28-ին ժամը 15:38-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչի ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան 5 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15:47-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: