ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 01.03.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 02.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

02-03-2018


Տեխնածին պատահարներ

Հրդեհ

     Մարտի 1-ին  ժամը  14:01-ին  Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել,  որ ժամը 13:59-ին  ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Շուշի քաղաքի Վարանդա հասցեում բռնկված հրդեհի  մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տան առաստաղը: Ժամը  14:00-ին Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է դեպքի  վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, լիկվիդացվել`ժամը 14:15-ին:

Կենցաղային  պատահարներ       

     Մարտի 1-ին ժամը 09:10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Գ. Նժդեհ  հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:14-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: