ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 04.03.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 05.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

05-03-2018


Բնածին պատահարներ  

Հրդեհներ        

    Մարտի 4-ին ժամը 14:18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի «Փրմքե» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:19-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, լիկվիդացվել` ժամը 16:15-ին:

 

Կենցաղային  պատահարներ 

       Մարտի 4-ին ժամը 12:52-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:59-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: