ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.03.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

07-03-2018


Հրդեհներ

 

 

Մարտի 5-ին ժամը 16:20-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի տարածքում բռնկված  հրդեհի  մասին: Նախնական  տվյալներով  այրվում  է խոտի պահման ծածկոցը: Մարտունու  ՀՓՄ-ին կից Կարմիր Շուկայի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Օգնության է մեկնել Ասկերանի  ՀՓՄ-ին կից Սարուշենի ՀՓՋ-ի մեկ մարտական  հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել` ժամը 19:45-ին:

Մասնակի այրվել է Թաղավարդ համայնքի բնակիչ Ս.Պ.-ին պատկանող անասնագոմի առաստաղի  փայտե  կոնստրուկցիաները  և  ծածկոցում պահվող  խոտի տուկեր:

 Հրդեհաշիջմանը  մասնակցել  է  15  բնակիչ  Թաղավարդ  համայնքից:

***

Մարտի 5-ին  ժամը 19:30-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ  է  ստացվել  Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքի  տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:  Քաշաթաղի ՀՓՄ-ին կից  Կովսականի ՀՓՋ-ի մեկ մարտական  հաշվարկ մեկնել  է դեպքի վայր: Հրդեհը  մեկուսացվել  է ժամը 20:55-ին, մարվել` ժամը 21:16-ին:  

Լրիվությամբ այրվել է Է.Հ.-ին (բնակվում է ՌԴ-ում) պատկանող  կիսաքանդված շինության բնակելի հատվածի համար նախատեսված  մեկ սենյակը  գույքով և մոտ 1 հա չոր խոտատարածք:

        

***

Մարտի 5-ին ժամը 09:47-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: ՓՈԻՎ ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ  մեկնել  է  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, մարվել` ժամը 11:15-ին:

Այրվել  է  մոտ 2500 մ չոր խոտ, թփուտներ և աղբ:

***

Մարտի 5-ին  ժամը  12:47-ին  Քաշաթաղի  շրջանային  ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է եղեգնուտ: Քաշաթաղի  ՀՓՄ-ին կից  Կովսականի ՀՓՋ-ի  մեկ մարտական հաշվարկ  մեկնել է  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել `ժամը 14:55-ին:
Այրվել  է  մոտ 0,5 հա եղեգնուտ:                         

***

Մարտի 5-ին  ժամը  13:26-ին  Ասկերանի  շրջանային  ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ասկերանի  շրջանի  Խնապատ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ասկերանի  ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ  մեկնել է  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել `ժամը 14:35-ին:

Այրվել  է  չոր խոտատարածք:

***

Մարտի 5-ին ժամը 14:43-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: ՓՈԻՎ ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել` ժամը 16:12-ին:

Այրվել է մոտ 2500մ չոր խոտ, թփուտներ և աղբ:

                                                                              

***

Մարտի 5-ին ժամը 15:42-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: ՓՈԻՎ ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ  մեկնել  է  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:19-ին, մարվել` ժամը 17:31-ին:

Այրվել է մոտ 10000 մ չոր խոտ, թփուտներ և աղբ:

 

 

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Մարտի 5-ին  ժամը  15:42-ին  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչ Ժ. Գ.-ն իր հողամասում աշխատելիս նույն շրջանի «Կարվին»  կոչվող տեղանքում  հայտնաբերել   է  զինամթերք` նախնական  տվյալներով  երկու  միավոր գնդիկաբեկորային  ավիառումբ:  Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել են դեպքի վայր և իրականացրել  երկու պայթյուն` 15 րոպե ընդմիջումներով, ընդհանուրը 454 գ տրոտիլ  էկվիվալենտ  հզորությամբ:

 

Քամու ուժգնացում

 

Մարտի 5-ին ժամը 09:37-ին ԱՀ «Հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ հերթապահ Գ.Գասպարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:35-ից  ԱՀ տարածքում  սկսված  է  քամու  ուժգնացում  հարավարևմտյան 16 մ/վ արագությամբ, պոռթկում  20 մ/վ: Ժամը 11:40-ին` քամու  ուժգնացման ավարտ, հյուսիսարևմտյան 7 մ/վ արագությամբ:

***

Մարտի 5-ին ժամը 16:00-ին ԱՀ «Հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայության» ՊՈԱԿ հերթապահ Գ.Գասպարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:56-ից  ԱՀ տարածքում  սկսված  է  քամու  ուժգնացում  հարավարևմտյան 18 մ/վ արագությամբ, պոռթկում 28 մ/վ: Ժամը 17:25-ին` քամու  ուժգնացման ավարտ, հյուսիսարևմտյան 10 մ/վ արագությամբ:

 

Քամու հետևանքներ

 

Մարտի 5-ին  ժամը   14:25-ին  Քաշաթաղի  շրջանային  ԱԻ բաժնից տեղեկություն  է  ստացվել, որ Տիգրանավան համայնքում քամու  ուժեղացման պատճառով ծառը ջարդվել և ընկել է ավտոմեքենայի վրա: Քաշաթաղի  ՀՓՄ-ին կից  Տիգրանավանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր օգնություն  ցուցաբերելու նպատակով: Քամու  ուժեղացման հետևանքով վնասվել է Տ. Հ-ին պատկանող «Մերսեդես E-200»  մակնիշի  ավտոմեքենայի շարժիչի խցիկի կափարիչը և դիմապակին:

***

Մարտի 5-ին  ժամը   15:00-ին  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն  է  ստացվել, որ Մարտունի քաղաքի  Աջափնյակ փողոցում քամու  ուժեղացման հետևանքով վնասվել է Ժ. Ա.-ին  պատկանող ցորենի պահեստի տանիքը մոտ 100 մ2 մակերեսով:

***

Մարտի 5-ին  ժամը   15:28-ին  Մարտակերտի  շրջանային  ԱԻ բաժնից տեղեկություն  է  ստացվել, որ Մարտակերտ քաղաքի  Աբովյան 1ա հասցեում քամու  ուժեղացման հետևանքով վնասվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ին պատկանող պահակատան տանիքը լրիվությամբ:

***

Մարտի 5-ին  ժամը   16:40-ին  Մարտակերտի  շրջանային  ԱԻ բաժնից տեղեկություն  է  ստացվել, որ քամու  ուժեղացման    հետևանքով վնասվել  է  Մարտակերտ քաղաքի  Սարի  լանջի  20  հասցեում բնակվող  Թ.  Ա.-ի  տան  տանիքը  լրիվությամբ  և Բաբաջանյան 10  հասցեում Ս. Ա.-ին պատկանող տան տանիքը մասնակի:

 

Կենցաղային  պատահարներ       

 

 

Մարտի 5-ին  ժամը  09:33-ին  Ստեփանակերտ  քաղաքի  բնակչից ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Ա.Մանուկյան  8 բն. 19  հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Մարտի 5-ին  ժամը  15:18-ին  Ստեփանակերտ  քաղաքի  բնակչից ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Տ.Մեծ  21բ  բն. 30  հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Մարտի  5-ին   ժամը  18:28-ին  «Ստեփանակերտի  շտապ  բժշկական օգնության կայան»  ՓԲԸ-ից  տեղեկություն  է  ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ  19  հասցեից   հիվանդ  Զ.Մ.-ին  «Հանրապետական  բժշկական կենտրոն»  ՓԲԸ  տեղափոխելու  համար  անհրաժեշտ  է  փրկարարների  օգնությունը:  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և  իրականացրել հիվանդի տեղափոխումը:

***

Մարտի  5-ին   ժամը  20:52-ին  «Ստեփանակերտի  շտապ  բժշկական օգնության կայան»  ՓԲԸ-ից  տեղեկություն  է  ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 11 բն. 17  հասցեից   հիվանդ  Ռ.Ա.-ին  «Հանրապետական  բժշկական կենտրոն»  ՓԲԸ  տեղափոխելու  համար  անհրաժեշտ  է  փրկարարների  օգնությունը:  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և  իրականացրել հիվանդի տեղափոխումը: