ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 06.03.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 07.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

07-03-2018


Հրդեհ

 

Մարտի 6-ին ժամը 08:48-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կրուգովայա 118 բնակելի առանձնատան էլեկտրալարերի կարճ միացումից կա հրդեհի վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ  մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց մարտական հաշվարկը վերացրել է հրդեհի վտանգը:

 Ըստ ստացված տեղեկության` Վ. Ա.-ին պատկանող առանձնատանը տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացում, հրդեհ չի բռնկվել:

        

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Մարտի 6-ին ժամը 10:00-ին Շահումյանի շրջանի Զուար համայնքի բնակիչ Ե. Մ.-ն նույն համայնքի տարածքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով երկու միավոր ական: ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել մեկական միավոր 82 մմ-ոց ականանետի ական և 122 մմ-ոց հրետանու արկ: Զինամթերքը ոչնչացնելու նպատակով իրականացվել է 4 կգ 400 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:

 

Կենցաղային  պատահար

 

Մարտի 7-ին ժամը 08:26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 56 բն. 60 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: