ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 08.03.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 09.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-03-2018


Հրդեհներ        

 

 

Մարտի 9-ին ժամը 03:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2ա շենքի դիմաց բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:30-ին, լիկվիդացվել` ժամը 04:05-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ին պատկանող ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը մասնակիորեն:

 

***

Մարտի 8-ին ժամը 22:48-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Քաշաթաղի շրջանի Քաշունիկ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Տիգրանավանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, լիկվիդացվել` ժամը 03:09-ին:
Այրվել է  չոր խոտատարածք :

 

***

Մարտի 8-ին ժամը 16:35-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ կրակը վերահսկվում է:

 

Կենցաղային  պատահարներ

 

        

Մարտի 8-ին ժամը 12:30-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Մելիքով փողոցում ոչխարը ընկել է հորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են նշված վայր, օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ Շուշի քաղաքի բնակիչ Ս. Ա.-ն մտել է հորը ոչխարը հանելու համար և ինքն էլ մնացել հորում: Հրշեջ-փրկարարները Ս. Ա.-ին և ոչխարը հանել են հորից:

***

Մարտի 9-ին ժամը 02:38-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 29 շենքի բն. 21 հասցեից հիվանդ Վ. Օ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և իրականացրել հիվանդի տեղափոխումը :

***

Մարտի 9-ին ժամը 04:43-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 5 շենքի բն. 10 հասցեից հիվանդ Ա. Ղ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և իրականացրել հիվանդի տեղափոխումը :