ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.03.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-03-2018


Կենցաղային  պատահար

 

Մարտի  11-ին ժամը 23:23-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ն.Ստեփանյան  23 բն. 26 հասցեում փակված բնակարանում անսթափ վիճակում  գտնվող իր որդին բացել է գազօջախի փականները, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Փրկարարների հետ զրուցելուց հետո 24-ամյա Գ. Ս.-ն  բացել է բնակարանի մուտքի դուռը: Հերթապահ օպերատիվ խումբը փակել է գազօջախի փականները:

 

 

Ավտոմեքենայի քարշակում

 

Մարտի 11-ին ժամը 09:45-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու  շրջանի «Մողանլու» կոչվող տեղանքում ավտոմեքենան  ցեխի պատճառով սահել է ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել  ճամփեզրին: Մարտունու ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր և դուրս հանել  ճանապարհի երթևեկելի մաս  Գ. Ս.-ի  «ՎԱԶ-2107»  մակնիշի  ավտոմեքենան :