ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.03.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.03.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-03-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում          

 

 

Մարտի 12-ին ժամը 09:30-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի տարածքում հայտնաբերվել է զինամթերք՝ երկու միավոր հակահետևակային ական (ОЗМ-72) և երեք միավոր ձեռքի հակատանկային նռնականետի կրակոց (РПГ-7в): ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր և իրականացրել պայթյուն` 2 կգ 960 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

           

Կենցաղային  պատահարներ 

 

Մարտի 12-ին ժամը 11:53-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ փակվել է Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի 34 շենքի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քաշաթաղի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են նշված վայր և բացել դուռը:

 ***

Մարտի 12-ին ժամը 15:19-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի 7 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը:

***

Մարտի 12-ին ժամը 22:11-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ ավագ հրահանգչից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի <<Լաչինքենդ>> կոչվող տեղանքում Բերձոր քաղաքի բնակիչ Ս.Դ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով մնացել է փոսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քաշաթաղի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են նշված վայր և ավտոմեքենան հանել փոսից: