ՀայերենEnglishРусский

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

03-03-2016


   Վաղ գարնանից հանրապետության տարածքում սկսվել  են հողագործական աշխատանքները: Օդի բարձր ջերմաստիճանը նպաստավոր պայմաններ է ստեղծել նաև հրդեհների բռնկման համար:
   Նախորդ տարիների նույն ժամանակահատվածում գրանցված հրդեհների վերլուծությունը  ցույց  է տալիս, որ դրանք հիմնականում ծագում են գյուղատնտեսական  նշանակության հողատարածքների մաքրման աշխատանքների ժամանակ և պայմանավորված են հակահրդեհային անվտագության նորմերի  ու  կանոնների  չպահպանմամբ: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դիմում է հանրապետության բնակչությանը` կոչ անելով խստորեն հետևել  հակահրդեհային նորմերի պահպանմանը, հողատարածքների մաքրման աշխատանքների ժամանակ վերահսկել կրակի այրման ընթացքը, անհրաժեշտության  դեպքում դիմել համապատասխան շրջանների  հրշեջ-փրկարար մասերի օգնությանը: Հիշեցնում ենք, որ հրդեհների բռնկման պատճառ հանդիսացած անձինք կենթարկվեն պատասխանատվության` ըստ օրենքով սահմանված կարգի:
  Հանրապետության բնակիչներին խնդրվում է ցանկացած հրդեհի օջախ նկատելու դեպքում անհապաղ դիմել ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն` շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով`

 

1-01,  047-94-09-11 , 047-94-39-11

 

   Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ` 9-1-1 , 1-1-2  համարներով: