ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մարտունի-Ննգի ճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով ՃՏՊ

13-06-2018


Հունիսի 13-ին ժամը 00:48-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Ննգի ճանապարհի առաջին կմ-ի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Նվեր Բաղրյանը իր վարած «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել:

 

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները: Տեղ հասնելուց պարզվել է, որ «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-ի ուղևոր, Մարտունի քաղաքի բնակիչ Ն. Պ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը  և մյուս ուղևորը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

 

Փրկարարները տուժածներին ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն՝ շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Մարտունու շրջանային բուժմիավորում:

 

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ վարորդի վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևորի վիճակը՝ միջին ծանրության: