ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 18.06.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 19.06.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

19-06-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչաչում

 

Հունիսի 18-ին  ժամը 10:02-ին  Մարտունու  շրջանային  ԱԻ  բաժնից  տեղեկություն  է ստացվել, որ Մարտունու շրջանի Նորշեն համայնքի  բնակիչ Գ. Կ.-ն «Սարին տակ» կոչվող տեղանքում հայտնաբերել է զինամթերք՝ նախնական տվյալներով մեկ միավոր հակատանկային ավիառումբ: Մարտունու ՀՓՄ-ից նույն ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել են դեպքի վայր և իրականացրել  պայթյուն`700 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ :

 

Զինամթերքի հայտնաբերում և պահեստավորում

 

 

Հունիսի 18-ին  ժամը 17:14-ին  Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն  է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքի  բնակիչ Ա. Կ.-ն նույն համայնքի տարածքում հայտնաբերել է զինամթերք՝ նախնական տվյալներով մեկ միավոր «ПМН» տիպի զինամթերքի պայթուցիչ: Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Կովսականի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայրև հայտնաբերված զինամթերքը պահեստավորել հետագա վնասազերծման համար:

 

Հրդեհներ

 

Հունիսի 18-ին ժամը 11:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտ քաղաքի  «Կուկլին Յալ» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:34-ին, մարվել` ժամը 11:40-ին:

Այրվել է մոտ 30 մ2 չոր խոտատարածք և աղբ:  

***

Հունիսի 18-ին ժամը 12:10-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտ քաղաքի «N» զորամասի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:16-ին, մարվել` ժամը 12:22-ին:

Այրվել է մոտ 100 մ2 չոր խոտատարածք:  

***

Հունիսի 18-ին ժամը 16:55-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Քաշաթաղի շրջանի Որոտան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Տիգրանավանի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:04-ին, մարվել` ժամը 18:34-ին:

Այրվել է մոտ 10 հա չոր խոտատարածք:  

 

         

Կենցաղային  պատահար

 

 

Հունիսի 18-ին ժամը 22:50-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշի քաղաքի Պռոշյան 7 բն. 45 հասցեում փակվել է մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր և բացել դուռը:

 

Օձի հայտնաբերում

 

Հունիսի 18-ին  ժամը 15:57-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի Կնունյանց 14 հասցեում՝ բնակելի տան բակում օձ է հայտնաբերվել, անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը: Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր և օձը տեղափոխել անվտանգ տարածք:

 

Վթարավերականգնողական աշխատանքներ

 

Հունիսի 18-ին ժամը 09:00-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան 13 շենքի տանիքից կախված թիթեղը վտանգ է ներկայացնում անցորդներին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և վերացրել վտանգը:

***

Հունիսի 18-ին ժամը 10:22-ին ԱԻՊԾ  ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ 4 , Հեքիմյան 5, Իսակովի 7, Թևոսյան 10, Ա.Գրաշի 3/1 և Ասկերանի շրջանի Այգեստան համայնք  հունիսի 17-ին ուժեղ քամու հետևանքով  ընկած ծառերը հատելու նպատակով: