ՀայերենEnglishРусский

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

07-04-2016


  Վերջին օրերին հակառակորդի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում,  բացի առաջնագծի դիրքերից, ինտենսիվ հրթիռակոծության են ենթարկվել հանրապետության մի շարք խաղաղ բնակավայրեր և տարածքներ, ինչը զգալիորեն ավելացրել է ականների և չպայթած այլ զենք-զինամթերքների հետ կապված հնարավոր պատահարների հավանականությունը:
  Ելնելով վերոհիշյալից, ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դիմում է հանրապետության բնակչությանը, կոչ անելով ամենուր լինել զգույշ և պահպանել անվտանգության կանոնները: Ինքնակամ չմտնել հրետակոծության ենթարկված շինություններ կամ կասկածելի այլ տարածքներ: Չպայթած ական, զենք-զինամթերք կամ որևէ այլ կասկածելի առարկա հանդիպելուց, չմոտենալ, ձեռք չտալ, հիշել տեղանքը և անհապաղ հայտնել համապատասխան մարմիններին:
  ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն կարող եք դիմել շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ (047) 94 09 11, (047) 94 39 11: Գործում է նաև անվճար բջջային հեռախոսակապ՝ 911, 112 համարներով: