ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին

29-06-2018


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին: 

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: