ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Արցախ

29-06-2018


ՀՀ ԱԻ նախարարության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համագործակցությունը տասնյակ տարիների պատմություն ունի, որը շարունակաբար ընդլայնվում է:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր, հունիսի 29 ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությանը:
Գերատեսչություների ղեկավար կազմը քննարկեց մի շարք հարցեր: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեցին շարունակել և ընդլայնել առկա համագործակցության շրջանակները:

Պատվիրակության անդամները, ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին ծառայության գլխավոր մասնաշենքում, հետևեցին մասնաշենքի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ծանոթացան Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:

Պատվիրակության անդամ, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը ԱԻՊԾ գործընկերներին հանձնեց մեթոդական ձեռնարկներ: ՀՀ ԱԻՆ-ն ԱԻՊԾ-ին նվիրաբերեց «Մերսեդես բենց» մակնիշի հատուկ փրկարարական մեքենա:

ՀՀ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Արցախի գործընկերներին՝ մասնավորապես  քաղպաշտպանության կադրերի վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի կատարելագործման և այլ ուղղություններով: