ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՃՏՊ` մահվան ելքով

02-07-2018


ՃՏՊ
Հուլիսի  2-ին ժամը 08:25-ին Ասկերանի   շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Փառուխ  համայնքի «Քարագլուխ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:25-ին Ասկերանի ՀՓՄ-ից  մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և տեղ հասնելուց պարզել, որ ժամը 07:30-ի սահմաններում նշված տեղանքում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Քարամյանը  (ծնվ 1963թ.) իր  վարած  «ԶԻԼ-130»  մակնիշի  ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է:

Պատահարի հետևանքով Նորագյուղ համայքնի բնակիչներ Ս.Ղահրամանյանը (ծնվ 2001 թ.) և Մ. Բարսեղյանը (ծնվ 2003 թ.) ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ՝ վարորդ Ա. Քարամյանին և ուղևոր՝ նույն համայնքի բնակիչ Ա. Հարությունյանին (ծնվ 2003 թ.) փրկարարները տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:  Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների  վիճակը գնահատվում է բավարար: