ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ պետնախարարն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

02-07-2018


Այսօր ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այցելել են արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

 

Գ. Մարտիրոսյանը, ԱԻՊԾ տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեց ծառայության գլխավոր մասնաշենքում, հետևեց մասնաշենքի տարածքում պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ իրականացվող բարեկարգման ու շինարարական աշխատանքների ընթացքին, ծանոթացան Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:

 

Այցի ընթացքում, Գրիգորի Մարտիրոսյանը և Կարեն Սարգսյանը քննարկել են նաև ծառայության աշխատանքներին, ունեցած հնարավորություններին և առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։