ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հրդեհ՝ Մարտունու շրջանում

21-07-2018


Հուլիսի 20-ին ժամը 17:49-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Չոր խոտատարածքը և եղանակային պայմանները հրդեհի արագ տարածման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում:

 

Ժամը 17:49-ին Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 18:49-ին Մարտունու ՀՓՄ-ից օգնության է մեկնել 2-րդ հրշեջ ավտոմեքենան:

 

Հրդեհը մարելու համար հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ֆիզուլի տեղանքից օգնության հասած ևս 2 հրշեջ ավտոմեքենաներ՝ իրենց մարտական հաշվարկներով: Հրդեհաշիջման աշխատանքներին Մարտունի քաղաքից մասնակցել են նաև 100 բնակիչ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին՝ Մարտունի քաղաքից և մոտակա բնակավայրերից 4-5 կմ հեռավորության վրա: Հրդեհը լիամարվել է ժամը 01:00-ին:

 

Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ այրվել է չմշակված նռան այգի և ոչ պտղատու ծառեր, որի չափը ճշտվում է, և մոտ 1000 հա չոր խոտատարածք ու հնձած դաշտ:

 

Դեպքի առթիվ ՊՀ և ՏԱ տեսչությունը ստուգումներ է իրականացնում։