ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 22.07.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 23.07.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23-07-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Հուլիսի 22-ին ժամը 16:21-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի տարածքում հայտնաբերվել է մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Մարտունու ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են նշված վայր և Սպիտակաշեն համայնքի տարածքում իրականացրել  227գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ պայթյուն :

Հրդեհներ  

 

Հուլիսի 22-ին քաղաքացուց  ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 49 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: ՓՈւՎ ՀՓՄ-ից  մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:26-ին, լիկվիդացվել` ժամը 11:00-ին:

Այրվել է չոր խոտատարածք և աղբ մոտ 50 մ:
***

Հուլիսի 22-ին ժամը 20:24-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Մարտունու ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:15-ին, լիկվիդացվել` ժամը 01:30-ին:

Այրվել  է չոր խոտատարածք :

Կենցաղային  պատահարներ 

 

Հուլիսի 22-ին ժամը 13:42-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հարությունյան 21 հասցեից հիվանդ Պ.Մ.-ն «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն :