ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 25.07.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 26.07.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

26-07-2018


Զինամթերքի հայտնաբերում   և  ոչնչացում

 

Հուլիսի 25-ին ժամը 17:30-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն  է ստացվել,  որ Տող  համայնքում հայտնաբերվել է  զինամթերք՝ նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է դեպքի վայր և  հայտնաբերել է ևս մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ:   Տող  համայնքի   տարածքում սակրավորական խմբի կողմից իրականացվել է երկու պայթյուն`յուրաքանչյուրը 227 տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ :

 

      

Հրդեհ

 

Հուլիսի 25-ին Մարտակերտի   շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտակերտի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

***

Հուլիսի 25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ասկերանի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Ասկերանի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

***

Հուլիսի 25-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Հադրութի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Հադրութի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

***

Հուլիսի 25-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել  Մարտունու շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտունու ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

***

 

Հուլիսի 25-ին ժամը 10:30-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Վանատուն-Ագարակ ավտոճանապարհին բռնկված հրդեհի մասին : Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:16-ին, մարվել`ժամը 12:21-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր`  ժամը 13:53-ին:

Այրվել է  չոր խոտատարածք  և հնձած դաշտ:

 

Կենցաղային  պատահարներ

 

Հուլիսի  25-ին  ժամը  23:22-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան  14ա հասցեում բնակելի շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը :