ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 30.07.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 31.07.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

31-07-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Հուլիսի 30-ին ժամը 10:56-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի տարածքում հայտնբերվել է զինամթերք` մեկ միավոր հակատանկային և երկու միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր և իրականացրել 2 պայթյուն` 700գ և 554 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

           

Հրդեհներ  

 

Հուլիսի 30-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Հադրութի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Հադրութի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են: 

***

Հուլիսի 30-ին ժամը 09:47-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի                   Աբովյան 50 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր : Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին, լիկվիդացվել` ժամը 10:30-ին:

Այրվել է չոր խոտատարածք և աղբ մոտ 300 մ:

          

***

Հուլիսի 30-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Քաշաթաղի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Քաշաթաղի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

***

Հուլիսի 30-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտունու ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

***

Հուլիսի 30-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ասկերանի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Ասկերանի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:    

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Սարգսյանին պատկանող պոպոկի ծառեր՝ քանակը ճշտվում է, Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի բնակիչ Խ. Պետրոսյանին պատկանող կորունկա դաշտ՝ մակերեսը ճշտվում է, Աստղաշեն համայնքի բնակիչներ՝ Ա. Գաբրիելյանին, Բ. Պետրոսյանին, Ա. Ավագիմյանին, Յու. Բաբայանին և Դահրավ համայնքի բնակիչ Ա. Արամայիսին պատկանող պտղատու ծառերը՝ քանակները ճշտվում  է,հնձած դաշտ, չոր խոտատարածք և թփուտներ՝ մակերեսը ճշտվում է:

 

 

***

Հուլիսի 30-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտակերտի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

 

Կենցաղային պատահարներ 

 

Հուլիսի 30-ին ժամը 09:01-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ 25 հասցեից հիվանդ Հ. Ա.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր  և ցուցաբերել համապատասխան օգնություն :

***

Հուլիսի 30-ին ժամը 11:45-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Իսակովի 4ա շենք բն. 33 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Հուլիսի 30-ին ժամը 18:04-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 շենք 6 բն. հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

 

***

Հուլիսի 30-ին ժամը 21:07-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի 7 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը:

***

Հուլիսի 31-ին ժամը 07:24-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց  8  հասցեից հիվանդ Է. Ա.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և

ցուցաբերել համապատասխան օգնություն :