ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մահվան ելքով ՃՏՊ` Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան - Ս. Դավիթ փողոցների խաչմերուկում

03-08-2018


Օգոստոսի 2-ին ժամը 17:35-ին ՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան - Ս. Դավիթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ և կա տուժած:

Ժամը 17:36-ին 
ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է դեպքի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն  իր վարած «Նիսսան Նոտե» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել  նույն  քաղաքի բնակիչ Ն. Գ.-ին: Տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է: