ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հրդեհաշիջման ժամանակ հայտնաբերվել է դի

03-08-2018


Օգոստոսի 2-ին ժամը 11:08-ին Մարտակերտի   շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի  Մոխրաթաղ  համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

 

Ժամը 11:08-ին Մարտակերտի ՀՓՄ-ի  հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է Մոխրաթաղ համայնքի բնակիչ Կ. Հ.-ի դին: Կատարվում է հետաքննություն:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել`ժամը 12:48-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է 15 բնակիչ Մոխրաթաղ համայնքից: