ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.08.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.02.2018թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06-08-2018


ՃՏՊ

 

Օգոստոսի 5-ին ժամը 14:43-ին  տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի 70-րդ կմ-ին տեղի է ունեցել  ՃՏՊ: Պարզվել է, որ Վ. Ա.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ա. Մ.-ին Շահումյանի շրջանի շտապ բժշկական օգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնությունը և ճակատի, ծնոտի և քթի պատռված վերքերով տեղափոխել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի բուժմիավորում:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

 

***

Օգոստոսի 6-ին ժամը 02:59-ին  Մարտունու շրջանի Սպիտակ Շեն համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Հարավ-Ննգի համայնք տանող ճանապարհին Գ. Զ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել ձորից, տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը ավտոմեքենան քարշակելու համար: ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

Հրդեհներ

 

Օգոստոսի 5-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Հադրութի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Հադրութի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

Այրվել են չոր խոտատարածքներ :

 

***

Օգոստոսի 5-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտունու ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

Այրվել են չոր խոտատարածքներ :

 

***

Օգոստոսի 5-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ասկերանի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Ասկերանի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

Այրվել են չոր խոտատարածքներ :

 

 

***

Օգոստոսի 5-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտակերտի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

Այրվել են չոր խոտատարածքներ :

 

***

Օգոստոսի 5-ին քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մկրտչյան փողոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: ՓՈՒՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել` ժամը 16:20-ին:

Այրվել է  մոտ 4000 մ չոր խոտատարածք և թփուտներ:

    

***

Օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Քաշաթաղի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Քաշաթաղի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

Այրվել են չոր խոտատարածքներ :

 

           

Կենցաղային  պատահարներ

 

Օգոստոսի 5-ին ժամը 09:38-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան 46 բն. 4 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Օգոստոսի 5-ին ժամը 14:30-ին բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 123 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը: