ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.08.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.08.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-08-2018


Հրդեհներ

 

Օգոստոսի 11-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտունու ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

***

Օգոստոսի 11-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Քաշաթաղի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Քաշաթաղի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

 

Կենցաղային  պատահարներ

 

 

Օգոստոսի 11-ին ժամը 17:59-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 շենք 1 բն. հասցեից հիվանդ Է. Ա.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

***

Օգոստոսի 11-ին ժամը 20:26-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 4բ շենք 3 բն. հասցեում փակվել է մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: