ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ԱԻՊԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21-08-2018


Հարգելի քաղաքացիներ:

Օգոստոսի 24-ին տեղի են ունենալու քաղաքացիական պաշտպանության մարզումներ` Արցախի Հանրապետության բնակչության գործողությունները` <<Օդային տագնապ>> և << Օդային տագնապի ավարտ>> ազդանշանների տրման դեպքում:Համաձայն մարզման պլանի` շչակների միջոցով` 3 րոպեանոց ձայնային ազդանշանով,բարձրախոսներով,ռադիո և հեռուստաընկերություններով կրկնօրինակվելու է <<Օդային տագնապ>> ազդանշան:

Համաձայն մարզումների պլանի` կնմանակվի հակառակորդի օդային հարձակում:

Խնդրում ենք կատարել Ձեր քաղաքացիական պարտականությունները և զբաղեցնել պատսպարման վայրերը:

ԱԻՊԾ տնօրինություն