ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

2018 թվականի հունվար-օգոստոս ամսիներին ԱՀ ԱԻՊԾ ՃԿԿ-ում գրանցվել է 26810 զանգ

04-09-2018


2018 թվականի հունվար-օգոստոս ամսիներին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոնում (ՃԿԿ, 911 ծառայություն) գրանցվել է 26810 զանգ, որից ծառայությունը արձագանքել է 8647-ին: Մնացածը՝ ճանաչողական և ծառայողական բնույթի զանգեր էին:


Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 19756 զանգ. ծառայությունը արձագանքել է 4399-ին:

 

Բնակիչների ահազանգերին արձագանքում և օգնության են հասնում ԱԻՊԾ փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը ու Ստեփանակերտի հրշեջ-փրկարարական մասի և շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարները:


Հիմնականում ահազանգերի մեծ մասը լինում են հրդեհավտանգ շրջանում, օրական մոտ 150 ահազանգ: Մեծ թիվ են կազմում սոցիալ-կենցաղային բնույթի կանչերը: Դրանք հիմնականում բնակչությանը մատուցված ծառայություններ են՝ հիվանդի տեղափոխում, փակ դռան և վերելակի բացում, բարձունքային աշխատանքներ, ջրամատակարարում, ավտոմեքենաների քարշարկում և այլն: